Մարտի 19-ին Երևանում՝ Բնության համաշխարհային հիմնադրամի
նախաձեռնությամբ (WWF) մարտի 19-ին նշվել է «Մոլորակի ժամ» համաշխարհային
բնապահպանական միջոցառումը, որն անցկացվեց Հայաստանի սիրողական
հեծանվասպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի, «Արևորդի» ՀԿ-ի
և Veloclub հեծանվային ակումբի օժանդակությամբ։
Հեծանվաերթին մասնակցում էին ԱԳ նախարարի տեղակալե Աշոտ Հովակիմյանն ու
Կարեն Նազարյանը, ՀՀ-ում հավատարմագրված մի շարք դեսպաններ, ՄԱԿ-ի
ռեզիդենտ համակարգողը, տասնյակ դիվանագետներ, միջազգային
կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Երթի ժամանակ մասնակիցները միացնելով իրենց հեծանիվների լույսերը և
պտույտ կատարելով Երևանի կենտրոնական փողոցներով, միացան աշխարհի տարբեր
անկյուններում միջոցառմանը մասնակցող միլիոնավոր մարդկանց:
«Մոլորակի Ժամը» արդեն ավանդական դարձած ամենամյա միջոցառում է, որ
համախմբում է մոլորակի տարբեր անկյուններում գտնվող անհատներին,
կազմակերպություններին, ընտանիքներին և պարզապես հետաքրքրված անձանց՝ կոչ
անելով մեկ ժամով անջատել իրենց հիմնական օգտագործման էլեկտրական
սարքավորումներն ու լույսերը, դրանով արտահայտելով իրենց հոգածությունը











