Գլխավոր Տնտեսություն 

Ապրիլի 1-ից կբարձրանան առանձին խմբերի անձանց «պրեմիաների» չափերը

analitik.am

iravaban.net-ի փոխանցմամբ՝ ապրիլի 1-ից կբարձրանան առանձին խմբերի  անձանց պարգևավճարների չափերը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ աշխատանքի  և սոցիալական հարցերի նախարարությունից: Մինչ այս տեղեկացրել ենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 17.03.2016թ. հերթական նիստում ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 668-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Այն միտված է Հայրենական մեծ պատերազմի կամ այլ պետություններում (այդ թվոււմ` Աֆղանստանում) ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողությունների մասնակիցների սոցիալական պաշտպանության մակարդակի բարձրացմանը:

Ընդունված որոշման համաձայն` հետևյալ կատեգորիայի անձանց տրվող պարգևավճարի չափը 2016 թվականի ապրիլի 1-ից կկազմի 12000 դրամ.

1)   զինվորական կենսաթոշակ ստացող՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները կամ այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողությունների մասնակիցներ (8000 դրամի փոխարեն, շուրջ 155 անձ),

2)  աշխատանքային կենսաթոշակ (նպաստ) ստացող՝ հետագայում հաշմանդամ դարձած Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողությունների մասնակիցներ (5000 դրամի փոխարեն, շուրջ 717 անձ),

Մանրամասները՝ iravaban.net կայքում

Նույն շարքից