Lenta.ru կայքի փոխանցմամբ՝ «Նուր Օթան» կուսակցությունը, որը գլխավորում է Նուրսուլթան Նազարբաևը, հաղթանակ է տարել Ղազախստանի մեջլիսի ընտրություններում: Նուրսուլթան Նազարբաևը իր կուսակցության հաղթանակը անվանել է «արդար և թափանցիկ»:
Ինչպես նշվում է, Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, «Նուր Օթան»-ը ստացել է ձայների ավելի քան 82.15 %-ը:
Ընտրությունների նախնական արդյունքները ցույց են տալիս, որ Ղազախստանի մեջլիսում նախկինի պես ներկայացված են լինելու երեք քաղաքական ուժեր: