Հասարակություն 

Հայաստանցի 3 բռնցքամարտիկներ եզրափակչում են

Հայաստանցի 3 բռնցքամարտիկներ՝ 52 կգքաշային Կորյուն Սողոմոնյանը, միջին քաշային Հենրիկ Սարգսյանը եւ 75 կգ քաշային Արման Հովիկյանը դուրս են եկել Լեհաստանում ընթացող Լեշեկ Դրոգոշի բռնցքամարտի միջազգային հուշամրցաշարի եզրափակիչ: 

 Սարգսյանը կիսաեզրափակիչում հաղթել Է հունգարացի Դիլ Զաբոլցին եւ մրցաշարի հաղթողի կոչումը կվիճարկի թուրք մարզիկ Սեյդա Քենսերի հետ:


Հովիկյանը  հաղթել Է իսրայելցի Արտյոմ Մասլինին եւ վճռական փուլում կհանդիպի ամերիկացի Լե Շավի Ռոդրիգեսի հետ:


Իսկ Սողոմոնյանն առավելության Է հասել բրազիլացի Տուլիո Նետոյի նկատմամբ եւ եզրափակիչում կմրցի ամերիկացի Մալիք Ջեքսոնի հետ:


Եզրափակիչ մրցամարտերը կանցկացվեն սեպտեմբերի 20-ին:

Կանանց մրցաշարում  60 կգքաշային Աշխեն Հովհաննիսյանն եզրափակչում զիջել Է Ադրբեջանը ներկայացնող Յանա Ալեքսեեւային:

Դրոգոշ անունը լավ հայտնի Է Հայաստանի մարզական հանրությանը` որպես Լեհաստանի լավագույն բռնցքամարտիկներից մեկի, լեգենդար Վլադիմիր Ենգիբարյանի հավերժ մրցակցի:

Նույն շարքից