Ռուսական հումանիտար օգնության երրորդ ավտոշարասյունը մուտք է գործել Ուկրաինայի տարածք, հայտնում է Взгляд-ը:
Մոտ 30 ավտոմեքենա Ռոստովում անցել է սահմանը և մտել Լուգանսկ: Ռուսական կողմն Ուկրաինայի մաքսային ծառայության աշխատակիցներին և Կարմիր խաչի ներկայացուցիչներին հրավիրել էր բեռները ստուգելու, սակայն մերժում էր ստացել:
Երրորդ ռուսական հումանիտար օգնությունը բաղկացած է 170 մեքենայից, որոնք 2.000 տոննա բեռ են տանում, այդ թվում՝ սննդամթերք, խմելու ջուր, առաջին անհրաժեշտության պարագաներ:
Առաջին ավտոշարասյունը Լուգանսկ էր հասել օգոստոսի 22-ին, երկրորդը՝ սեպտեմբերի 13-ին: