Contact.az-ի տեղեկությամբ Ադրբեջանցի անկախ լրագրող Գյուլեր Մեհթիզադեին արգելել են լքել Ադրբեջանը։ Լրագրողին մեղադրում են Meydan.tv առցանց լրատվամիջոցի հետ համագործակցելու համար։ Արգելքի պատճառի մասին, սակայն, լրագրողին չեն հայտնել։
Ավելի վաղ նրան թույլ չէին տվել Ադրբեջանից Վրաստան մեկնել։ Դրանից հետո Մեհթիզադեի գործունեության հարկային ստուգում էին անցկացրել՝ ավելի շատ հարցնելով Meydan.tv-ի գործունեության, նրանց հետ համագործակցելու վարձատրության մասին։