Հասարակություն 

Այսօր նշվում է անտառների պաշտպանության միջազգային օրը

Մարտի 21-ին  ողջ աշխարհը նշում է որպես անտառների պաշտպանության միջազգային օր` 1971 թվականից սկսված:

Անտառի պահպանմամբ է պայմանավորված մոլորակի պահպանման խնդիրը:

Հայաստանը սակավ անտառածածկ երկիր է. անտառների ընդհանուր տարածքը 407681 հա է, որը կազմում է ՀՀ տարածքի 23, 7%-ը։ Վերջին հարյուրամյակում մարդու տնտեսական գործունեության հետևանքով ՀՀ անտառների տարածքը կրճատվել է մոտ 2 անգամ, ընկել է անտառների արտադրողականությունը և պաշտպանական ունակությունը։ Անտառածածկ տարածքի ընդարձակման, էրոզացված լեռնալանջերի անտառբարելավման նպատակով ՀՀ-ում կատարվում են արհեստական անտառտնկումներ։

Նույն շարքից