Rus.delfi.ee կայի փոխանցմամբ՝ Դոնի Ռոստովի օդանավակայանում սկսվել է Boeing 737-800 ինքնաթիռի վթարից հետո առաջին չվերթների գրանցումը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում շաբաթ օրը՝ տեղի ժամանակով 03։50-ին, վթարի է ենթարկվել FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ուղևորատար ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվել են բոլոր 55 ուղևորները և անձնակազմի 6 անդամները։