Այսօր լրացավ «Անալիտիկ» կենտրոնի գործունեության մեկ ամյակը: «Անալիտիկ» կետրոնը իր շնորհակալությունն է հայտնում այն բոլոր լրատվամիջոցներին, լրագրողներին, հասարակական ու քաղաքական ոլորտների ներկայացուցիչներին, ովքեր այս մեկ տարվա ընթացքում համագործակցել են և շարունակաում են համագործակցել կենտրոնի հետ:
Ըստ «Անալիտիկ» կենտրոնի տնօրեն Անի Հովհաննիսյանի՝ կենտրոնը մեկ տարվա գործունեության ընթացքում փորձել է վեր հանել մեր հասարակությանը հուզող կարևոր խնդիրները և հետագայում ձգտելու է իր հետագա գործունեությամբ բարձրացնել մեր երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող հարցերը, և ակտիվ համագործակցելով ԶԼՄ-ների հետ, լուծում տալ դրանց: