Հայաստան Քաղաքական 

Բակո Սահակյանն այսօր հրամանագիր է ստորագրել

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր հրամանագիր է ստորագրել ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին:

Հրամանագրի համաձայն՝ մասնագիտական հանձնաժողովին հանձնարարվել է մինչև 2016թ. մայիսի 1-ը ԼՂՀ նախագահին ներկայացնել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը և հայեցակարգին հավանություն տրվելուց հետո՝ մինչև 2016թ. սեպտեմբերի 10-ը, մշակել և ԼՂՀ նախագահին ներկայացնել սահմանադրական բարեփոխումների նախագիծը:

Նույն շարքից