Հասարակություն 

Գայլի հարձակումից տուժած կնոջը վիրահատում են

Այսօր առավոտյան Վայոց Զորի Խաչիկ գյուղում գայլը հարձակվել էր տարեց կնոջ վրա և վերջինիս լուրջ վերքեր հասցրել: Մեր տեղեկություններով հարձակումը տեղի է ունեցել տուժողի տան մոտ: Հարձակումից հետո գայլին վնասազերծել է հարևանությամբ գտնվող տներից մեկի շունը:

Գայլի հարձակումից տուժած կնոջը տեղափոխել էին Եղեգնաձորի հիվանդանոցից, այնտեղից Երևան՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ինչպես «Անալիտիկ» լրատվականին հայտնեցին Էրեբունի ԲԿ-ից, որտեղ այժմ գտնվում է տուժող 75-ամյա կինը, վերջինիս այս պահին վիրահատում են:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք Մարտի 21-ին, ժամը 07.48-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում կենդանին հոշոտել է մի գյուղացու. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն: Պարզվել է, որ տուժածը հանդիսանում է գյուղի բնակիչ Ռ. Հ.-ը (1941 թ. ծնված), ով դեմքի և ձեռքի շրջանում ստացել է կծած-պոկած վերքեր և հոսպիտալացվել Եղեգնաձորի ԲԿ:

Պարզվել է, որ Ռ. Հ.-ին վնասել է գայլը:

Նույն շարքից