Հասարակություն գլխավոր 

Վարկած, թե ինչու Դոնի Ռոստովում կործանվեց 55 ուղևոր տեղափոխող օդանավը

Դոնի Ռոստովում FlyDubai ավիաընկերության վթարի ենթարկված օդանավը հնարավոր է կործանվել է կտրուկ բարձրություն հավաքելու պատճառով: Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները՝ հղում անելով իրավապահ մարմիններում իրենց ունեցած աղբյուրներին:

Մասնավորապես նշվում է, որ վայրէջքի պատրաստվող օդանավի անձնակազմն օդանավից մոտ 3 կմ հեռավորության վրա գտնվելու ժամանակ պարզել է, որ դանավը թռչում է թույլատրելիից ավելի ցածր, ինչից հետո հրամանատարությունը որոշել է բարձրացնել օդանավը:

Lifenews.ru-ի աղբյուրը հայտնել է, որ ընդամենը մի քանի վայրկյանի ընթացքում օդանավը 400 մետրից բարձրացել է մինչև 1000 մետր, ինչից հետո սկսվել է անկումը:

Հիշեցնենք, որ վթարը տեղի ունեցավ մարտի 19-ին և խլեց 62 մարդու կյանք:

Նույն շարքից