Հասարակություն 

Պահանջում են հեռացնել երեխաների հետ դաժան վերաբերված տնօրենին

Մախաչկալայում մի խումբ մարդիկ պահանջում են զբաղեցրած պաշտոնից հեռացնել և Քրեական օրենսգրքի համաձայն պատժել մտավոր հետամնածություն ունեցող երեխաների համար գործող «Խնամք» կենտրոնի տնօրենին:

Նման պահանջով դիմումն ուղարկվել է ԶԼՄ-ներին, ինչպես նաև Մախաչկալայի պետդումային և կառավարությանը:

Պահանջի տեքստում նշվում է, որ կան բազմաթի տեսանյութեր և հաստատության նախկին սաների ցուցմունքներ այն մասին, թե ինչ դաժան վերաբերմունքի են արժանանում երեխաները և մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն:

Հավելենք, որ համացանցում հայտնված տեսանյթևերից մեկում երևում է, թե ինչպես են երեխաներն լոգանք ընդունում սառը գետնի վրա:

Նույն շարքից