Ինչպես վերջին 3 տարվա ընթացքում, այպես էլ այս տարի, Սիդնեյի համալսարանի ապագա անասնաբույժները մերկ ֆոտոսեսիա են կազմակերպել՝ բարի գործ անելու համար:
Այս տարի ակցիան կրում է After Hours անվանումը: Հավաքված գումարը տրամադրվելու է խիստ չոր եղանակային պայմաններում աշխատող ֆերմերներին:
Այդ միջոցներով ֆերմերները կկարողանան անասնակեր գնել և փրկել իրենց կենդանիներին:
Հավելենք, որ այս տարի ակցիային մասնակցել է ավելի քան 65 ուսանող:






