Հասարակություն 

Անկախությունը՝ մանուկների աչքերով

Հայաստանի երիտասարդական հիմնադրամում սեպտեմբերի 22-ին բացվեց Գասպարյան արտ-ստուդիայի աշակերտների ստեղծագործությունների ցուցահանդեսը՝ նվիրված Հայաստանի Անկախության տոնին։


Գասպարյան արտ-ստուդիայի նախագահ Հովհաննես Գասպարյանը տեղեկացրեց, որ ցուցահանդեսում ներկայացված է իրենց սաների ավելի քան 100 աշխատանք։ Ցուցադրված էր նաև նորարարական ոճով ստեղծված Հայաստանի քարտեզը, որն արժանացել է բազմաթիվ մրցանակների։


Գասպարյան արտ-ստուդիան գործում է 2013 թվականից: Նպատակ ունենալով զարգացնել մանկական արվեստը և ապահովել հայ մանուկների գեղագիտական դաստիարակությունը՝ բազմափորձ ու նվիրյալ նկարիչ-մանկավարժները նորարարական մեթոդներով կարողանում են բացահայտել հայ մանուկների թաքնված շնորհները և նրանց ստեղծագործական զարմանալի ներաշխարհը։ Ստուդիայի կարգախոսն է՝ բոլոր երեխաները տաղանդավոր են։ Ստեղծագործական արվեստանոցներում երեխաները ստանում են համապատասխան մասնագիտական գիտելիքներ՝ կերպարվեստի և դեկորատիվ կիրառական արվեստի ոլորտներում:


Ցուցահանդեսը բաց է մինչև սեպտեմբերի 28-ը։ Այն կազմակերպվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, Գասպարյան արտ-ստուդիայի և Մարքեթինգի հայկական ակումբի համատեղ ջանքերով։

 

 

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Նույն շարքից