Առողջապահություն Հասարակություն 

Հոշոտված կնոջ վիրահատությունը տևել է 4 ժամ

Ավարտվել է 75 ամյա կնոջ վիրահատությունը, որը գրեթե 4 ժամ է տևել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Շուշան Հունանյանը:

Ինչպես նախապես տեղեկացվել էր վիրահատարանում միաժամանակ աշխատել են վիրահատական մի քանի խմբեր` միկրովիրաբուժական, պլաստիկ և դիմածնոտային:

«Էրեբունի» ԲԿ առաջատար բժիշկները` Արա Հայրապետյանը, Արտյոմ Իկիլիկյանը և Արամ Բորոյանը նախ վիրաբուժական մշակում են կատարել, հատուկ իմպլանտի միջոցով վերականգնել են աջ այտոսկրի կոտրվածքը:

Վիրահատական մշակման են ենթարկվել նաև ձեռքերը, որոնք ևս վնասված են եղել:

Իսկ աջ կողմի այտի և քթի հատվածում մաշկի վնասվածքը կվերականգնվի հաջորդ վիրահատության ընթացքում, որը նախատեսվում է իրականացնել մի քանի շաբաթ անց:

Հիվանդը այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, շնչում է արհեստական սարքի միջոցով:

Նույն շարքից