Հասարակություն 

Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը հոկտեմբերի 2-ից վերսկսում է իր աշխատանքը. ՀԿԵ

 

Հոկտեմբերի 2-ից վերսկսում է իր աշխատանքը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը: Այս մասին տեղեկացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության հասարակայնության հետ կապերի կենտրոնը։

Երևանից Թբիլիսի գնացքը մեկնելու է ժամը 21:30-ին ամսվա զույգ օրերին: Թբիլիսիից Երևան գնացքը վերադառնալու է ամսվա կենտ օրերին ժամը 20:20-ին:

Ճանապարհորդության ժամանակը կազմում է 10 ժամ 20 րոպե:

Նույն շարքից