Եվրամիության կազմից դուրս գալը կարող է «լուրջ շոկ» դառնալ բրիտանական տնտեսության համար, քանի որ այն սպառնում է 4 տարում կորցնել 145 միլիոն դոլար: Այս մասին ասված է CBI հետազոտական խմբի հաշվետվությունում՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Հետազոտողները նաև նշել են, որ Եվրամիությունից դուրս գալը իր հետևից կբերի կրճատումներ՝ մոտ 995 հազար մարդ կկորցնեն իրենց աշխատանքը, իսկ մինչև 2020 թվականը գործազրկության մակարդակը կբարձրանա 2-3 տոկոսով:
CBI-ի տեղեկատվությամբ՝ ԵՄ-ից դուրս գալու դեպքում բրիտանական տնտեսության գումարի հնարավոր կորուստը կկազմի երկրի տարեկան ՀՆԱ-ի մոտ 5 տոկոսը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ավելի վաղ հայտնել է, որ ԵՄ կազմում մնալու հարցով հանրաքվեն կկայանա հունիսի 23-ին: