Հասարակություն 

Հայտնի է դարձել, թե ինչի դիմաց են իսլամիստները բաց թողել 50 թուրք պատանդներին

Hurriyet Daily News-ը հայտնել է, թե ինչի դիմաց է Սիրիայում և Իրաքում գործող «Իսլամական պետություն» խմբավորումն անցած շաբաթ բաց է թողել հինգ տասնյակ թուրք պատանդներին:

 

Պարզվում է՝ դրան նախորդել է սիրիացի ապստամբների կողմից ԻՊ-ի 50 անդամների ազատ արձակումը. նրանք պահվում էին սիրիական «Լիվա ալ-Թաուհիդ» խմբավորման մոտ: Ազատ արձակվածների թվում են իսլամիստների առաջնորդներից մեկի կինն ու երեխաները, որն ավելի վաղ սպանվել էր Հալեպում:

 

Անցած շաբաթ իսլամիստներն ազատ էին արձակել  49 թուրքի, մի մասը՝ դիվանագետներ, որոնց պատանդ էին պահում Մոսուլում Թուրքիայի հյուպատոսարանի գրավումից ի վեր: Նրանք պատանդ էին պահվել 101 օր:

Նույն շարքից