Հասարակություն 

Բելգիական ոստիկանությունն աննախադեպ հակաահաբեկչական միջոցառումներ է իրականցնում երկրում

Բելգիայի իշխանությունները մտավախություն ունեն, որ ուրբաթ օրը Բրյուսելում Փարիզի ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչ Սալահ Աբդեսլամի ձերբակալությունը կակտիվացնի այլ ահաբեկչական բջիջների: Այս մասին երկուշաբթի RTL հեռուստառադիոընկերության եթերում հայտարարել է Բելգիայի ՆԳՆ ղեկավար Յան Յամբոնը:

«Մենք վախենում ենք, որ Աբդեսլամի ձերբակալությունը կակտիվացնի այլ ահաբեկչական բջիջների»,- ասել է նա:

Նախարարի խոսքով՝ «ԴԱԻՇ-ի ցանցը, ինչպես նախկինում, ակտիվ է Եվրոպայում, Բելգիայում, Ֆրանսիայում»: «Եթե Աբդեսլամը վերջին 4 ամիսներին Բրյուսելում է եղել, ակնհայտ է, որ նա պետք է լոգիստիկ աջակցություն ունենա: Սալահ Աբդեսլամի աջակցության ցանցն ավելի լայն է, քան մենք կարծում էինք: Բայց ես չեմ ասում, որ ամբողջ (մուսուլմանների) համայնքն օգնում է ահաբեկիչներին և Սալահ Աբդեսլամին»,- ասել է Յամբոնը:

Նույն շարքից