Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ուղևորատար ինքնաթիռի կործանման պատճառ կարող էր լինել բարձրության կարգավորման ղեկի՝ սառելու հետևանքով արգելափակումը, գրում է korrespondent.net-ը:
Ղեկի արգելափակման պատճառ կարող էր հանդիսանալ ջերմաստիճանի կտրուկ տատանումը. օդաչուների ժամանակը և ուժը չի բավականացրել շարժել ղեկը, գրում է լրատվականը: