Բիզնես Հայաստան Մամուլի տեսություն Քաղաքականություն 

«Սնիկերսը» նորից կէժանանա. «Դերժավայի Արկադը» վրդովված է. «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանին պատկանող «Դերժավա» ընկերությունը զբաղեցնում է շոկոլադի շուկայի 23 տոկոսը եւ իրացման ծավալներով առաջինն է ՀՀ-ում՝ գերազանցելով անգամ «Գրանդ Քենդիի» ծավալները:

Տեղեկացնենք, որ վերոնշյալ ընկերությունն է, որ  ներմուծում է «Սնիկերս», «Մարս», «Կիթ-կաթ», «Թվիքս» եւ այլ շոկոլադե սալիկներ: Նշված շոկոլադե սալիկներն անցած տարեվերջին էժանացան՝ 250-ից հասնելով 200-ի: Սակայն վերջերս դրանք նորից թանկացան եւ վաճառվում են 230 դրամով:

Երբ «Ժողովուրդը» այս թանկացումների վերաբերյալ Արկադի Համբարձումյանից հետաքրքրվեց, նա վրդովված պատասխանեց. «Բանուգործ չունե՞ք, այս երկրում ուրիշ բան չկա՞, բացի «Սնիկերսից», «Մարսից», ուզում եմ հասկանամ, էլի: Ձեր սննդակարգի մեջ մտնո՞ւմ է: Հեսա կիջնի գինը նորից»:

Երբ հետաքրքրվեցինք, թե կոնկրետ երբ են գներն իջնելու, նա ասաց. «Վաճառողն է գինը բարձրացնում: Արտադրության գին գոյություն ունի, դա էլ բարձրացրել են, իսկ մենք էլ ջանում ենք, որ իջացնեն նորից»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից