Հանրապետության տարածքում սեպտեմբերի 24-ին երեկոյան ժամերին, 28-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Սեպտեմբերի 25-27-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-ին կնվազի 2-3 աստիճանով, 28-ին` ևս 2-3 աստիճանով: Քամին` հարավ–արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ` 20-25մ/վրկ արագությամբ:
Երևանում սեպտեմբերի 24-ի երեկոյան ժամերին, 28-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 24-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +27 աստիճան, սեպտմբերի 25-27-ին` +24, սեպտեմբերի 28-ին` +21 աստիճան: