Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի շրջանակներում կայացած «Վիլյառեալ»-«Բարսելոնա» հանդիպման շամանակ հյուրերի առաջատար Լեոնել Մեսսին պատահաբար վնասվածք է հասցրել երկրպագուհիներից մեկին, այս մասին հայտնում է Genius Football-ը:
Նշվում է, որ արգենտինացու հարվածից հետո դեպի երկրպագուների կողմը թռչած գնդակը հիվանդանոց է ուղարկել երկրպագուհիներից մեկին, սիկ ավելի ուշ պարզվել է, որ վերջինիս դաստակը կոտրվել է:
Կատալոնական գրանդի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել տուժողի հետ, օգնություն առաջարկել: Բացի դրանից, տուժողը կկարողանա ներկա գտնվել ապրիլի 2-ին Նոու Կամպում կայանալիք «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպմանը: