Հասարակություն 

Մահացել է Intel-ի հիմնադիրը

ԱՄՆ-ում 79  տարեկան հասակում մահացել է Intel ընկերության հիմնադիր Էնդրյու Գրոուվը: Այս մասին ասված է ընկերության տարածած հայտարարության մեջ: Մահվան պատճառները չեն հայտնվում:

Նշենք, որ  Գրոուվը տառապում էր պարկինսոն հիվանդությամբ, իսկ 1990 թվականին նրա մոտ քաղցկեղ էր հայտնաբերվել:

Գրոուվը մենեջմենտի մասին մի քանի գրքի հեղինակ է, իսկ 1997 թվականին նա Time ամսագրի կողմից ճանաչվել էր տարվա մարդ:

Նույն շարքից