Այսօր՝ մարտի 22-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Վաղարշապատի բաժնի, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Ինտերպոլի աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում Փարաքարի խաչմերուկում հայտնաբերել են Լատվիայի Հանրապետության Ռիգա քաղաքի բնակիչ, 21-ամյա Արամ Գաբրիելյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Լատվիայի Հանրապետության քրեական օրենսգրքի սպանության հոդվածի հատկանիշներով 2015 թվականից հետախուզման մեջ էր գտնվում, այդ թվում նաև Ինտերպոլի կողմից:
Ֆոտոլրագրողը հայտնում է՝ Վաղարշապատի ոստիկանությունում օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Ա. Գաբրիելյանը տևական ժամանակ է, գտնվում է Հայաստանում և թաքնվում է Արմավիրի մարզի Մերձավան գյուղի հայրական տանը: Վաղ առավոտյան խմբերը մտնելով տուն՝ նրան չեն հայտնաբերում այնտեղ և միայն ոստիկանության աշխատակիցների ճիշտ գործողությունների արդյունքում կարողանում են հեռախոսակապ հաստատել Արմանի հետ, սակայն վերջինս ոստիկաններին ասում է. «Եթե սվո եք, հորս շան անունը ասեք»: Ոստիկաններն էլ ասում են՝ շան անունը Մաքս է, ինչից հետո Արամն ընկնելով ծուղակը՝ հայտնում է իր գտնվելու վայրը, ու արդեն Փարաքարի խաչմերուկում ոստիկանները վայրկյանների ընթացքում վնասազերծում են միջազգային հետախուզման մեջ գտնվող Արամին:
Մանրամասն՝ shamshyan.com