Հասարակություն 

Ջուր չի լինի

Պլանային աշխատանքներով պայմանավորված` սեպտեմբերի 26-ին` ժամը 09.00-ից մինչև սեպտեմբերի 27-ը` ժամը 09.00-ն, կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հատվածների ջրամատակարարումը:  Այս մասին տեղեկացնում են  «Երևան Ջուր» ընկերությունից, կդադարեցվի Ներքին Շենգավիթ թաղամասի, Արշակունյաց պողոտայի 56-324, Արարատյան փողոցի 62/1, 62/2, 62/3, 68-90, Շիրակի 2/1, 2/2 համարների, մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանի, «Դեպոշինի», «Ռենեսանս» ռեստորանի և հարակից տարածքների ջրամատարակարումը:

 

 

Սեպտեմբերի 26-ին` ժամը 13.00-22.00-ն, կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Պուշկինի փողոցի 49, 51, 58, 60, 62, Թումանյան 35ա և 2-րդ նրբանցքի, Փարպեցի 9, 9ա, 11, 11ա համարների ջրամատակարարումը:

Նույն շարքից