Պատահարներ գլխավոր 

Բրյուսելի օդանավակայանում երկու պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր

Բրյուսելի օդանավակայանում տեղի ունեցած երկու պայթյունի հետևանքով մի քանի մարդ է զոհվել, հայտնում է NBC News հեռուստաալիքը:

Պայթյունները տեղի են ունեցել American Airlines-ի գրանցման վայրի մոտ։

«Մի քանի զոհ կա և վիրավորներ, բայց այս պահին չենք կարող ասել, թե քանի»,- ասել է ոստիկանության խոսնակը:

Դադարեցվել է օդանավակայան գնացքների երթևեկությունը։

Նույն շարքից