Հայաստան Քաղաքական Հասարակություն 

Երևանի բնակիչները հետաքրքրվել են քաղաքապետի անձով և նախասիրություններով

Մարտի 17-18-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում Երևանի բանակիչներին հրավիրել էր հարց ու պատասխանի և 24 ժամում ավելի քան 300 հարց էր ստացել:

Երևանի քաղաքապետի հետ ֆեյսբուքյան հարց ու պատասխանի շրջանակում բազմաթիվ հարցեր վերաբերել են նաև քաղաքապետի անձին և նախասիրություններին:

Երևանում բնակվող մարզիկներից մեկը, օրինակ, քաղաքապետին հարցրել է արդյոք քաղաքապետը սիրում է սպորտ, և քաղաքապետը պատասխանել է, որ պատանեկան տարիքում ակտիվորեն զբաղվել է ֆուտբոլով, իսկ ներկայումս աջակցում է մասսայական սպորտի տարածմանը:

Մեկ այլ նմանատիպ հարցի քաղաքապետը պատասխանել է, որ հետևելու է այս տարի կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը:

Մեկ այլ քաղաքացի էլ հարցրել է քաղաքապետին, թե ով է նրա սիրելի քաղաքական գործիչը:

«Ինձ համար լավագույն քաղաքական գործիչը և ուսուցիչը եղել է և կա հայրս՝ Անդրանիկ Մարգարյանը»,-պատասխանել է քաղաքապետը:

Երևանցիներին հետաքրքրել է նաև, թե որ դպրոցն են հաճախում քաղաքապետ Տարոն Մարգարյանի երեխաները և ինչքան գումար է վճարում քաղաքապետը երեխաների կրթության համար, որին նա պատասխանել է, որ իր երեխաները հաճախում են Ավանի թիվ 177 հիմնական դպրոցը, որը անվճար է:

Նմանատիպ մեկ այլ հարցի պատասխանում էլ նա նաև նշել է, որ իր երեխաները հաճախում են այն դպրոցը, որը ինքն է ավարտել:

Երևանի բնակիչներին հետաքրքրող բազմապիսի հարցերի մեջ եղել է նաև հարց քաղաքապետի առօրյայի հետ կապված, այդ թվում, թե ով է նրա վարսահարդարը:

Տարոն Մարգարյանը պատասխանել է, որ իր վարսահարդարը տասնամյակներ Ավանում աշխատած ու այդպիսով ավանցիներին հայտնի Նորիկն է։

Նույն շարքից