Հասարակություն 

ԵՄ-ն 112 միլիոն եվրո է հատկացրել Սիրիայում կոնֆլիկտից տուժած երեխաների օգնության համար

 

Եվրամիությունը 12 միլիոն եվրո է հատկացրել Սիրիայի կոնֆլիկտից տուժած երեխաների օգնության համար: Այդ մասին ասված է Բրյուսելում սեպտեմբերի 24-ին տարածված Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

«Վեցուկես միլիոնից ավելի երեխա տուժել է այդ դաժան քաղաքացիական պատերազմի պատճառով, նրանցից կես միլիոնն այժմ փախստականի կարգավիճակով է ապրում իր երկրի սահմաններից դուրս»,- Եվրահանձնաժողովը մեջբերում է միջազգային համագործակցության, մարդասիրական օգնության և ճգնաժամային արձագանքման հարցերով եվրահանձնակատար Քրիստալինա Գեորգիևայի խոսքերը:

Ինչպես ասված է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ, հատկացված միջոցները կօգտագործվեն Սիրիայում և հարևան երկրներում երեխաների պաշտպանության և կրթության համար: Բացի այդ, դրանք կուղղվեն կրթության սեփական համակարգերի ամրացման ուղղությամբ ազգային իշխանությունների աշխատանքի աջակցության համար:

Այդ գումարը հատկացվում է Սիրիային և հարևան երկրներին ընդհանուր 215 միլիոն եվրոյի ֆինանսական օգնության փաթեթից: Փաթեթից 50 միլիոն եվրոն կհատկացվի բնակչությանը մարդասիրական օգնության տեսքով, իսկ ևս 165 միլիոնը՝ երկրում երկարաժամկետ զարգացման աջակցության համար:

Նույն շարքից