Բրյուսելի մետրոյի Մալբեկ կայարանում հերթական պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է RTBF հեռուստառադիոընկերությունը:
«Պայթյուն է տեղի ունեցել Մալբեկ կայարանում, երթևեկությունը դադարեցվել է»,- ասված է հաղորդագրությունում:
Պայթյունի հետևանքով վիրավորվել է առնվազն մեկ մարդ:
Վերջին տվյալների համաձայն՝ Բրյուսելում փակվել է ողջ մետրոյի համակարգը: