Ամեն տարի սեպտեմբերի 25-ին ամերիկացիները և կոմիքսների սիրահարները նշում են Կոմիքսի օրը: Հետաքրքիր է, որ ԱՄՆ-ն չէ կոմիքսի հայրենիքը. կոմիքսը եվրոպացիների հայտնագործությունն է:
Մասնագետները կոմիքսների հեղինակ են անվանում մի քանի մշակութային գործիչների, որոնցից են 18-րդ դարում ստեղծագործած Ուիլյամ Հոգարտը, Վիլհելմ Բուշը, Թոմաս Ռոունդելսոնը:
1892թ. ԱՄՆ-ում ստեղծվեց առաջին կոմիքսը` «Արջուկներն ու վագրը», որը տպվեց "Sunday New York World" թերթում:
Որոշ աղբյուրներ, սակայն, առաջին կոմիքսն են համարում «Դեղին մանուկը» նկարը, որը տպվել էր նույն թերթում 1895թ.:
Նշենք նաև, որ ԱՄՆ-ում կա ևս մեկ օր նվիրված կոմիքսներին` մայիսի առաջին շաբաթ օրը` Անվճար կոմիքսների օրը: