Քաղաքական Միջազգային Ռազմական Ֆեյսբուք 

«Իսլամական պետության» գործերն այնքան են վատացել, որ զինյալները սկսել են զանգվածաբար դասալքության դիմել

Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ասում են՝ «Իսլամական պետություն»(ԻՊ) ահաբեկչական կազմակերպության գործերն այնքան են վատացել, որ կառույցի՝ հատկապես օտարերկրացի զինյալները սկսել են զանգվածաբար դասալքության դիմել. այս երևույթը համեմատաբար լայն տարածում է գտել Սիրիայում ԻՊ-ի կենտրոնը հանդիսացող ալ-Ռակկա քաղաքում:

Այդ նպատակով, խուսափելով սեփական հայրենիքում իրավապահների հետապնդումների հնարավորությունից, օտարերկրացի «ջիհադականները» բավական հաճախ խլում են կազմակերպության վերահսկողության ներքո գտնվող տարածքների բնակիչների անձնագրերը և, որպես փախստական, լքում «խալիֆայության» սահմանները:

Այս իրողությունն առավել զանգվածային բնույթ է ստացել հատկապես վերջին շրջանում՝ մի կողմից սիրիական բանակային ստորաբաժանումների և նրանց հարող այլ ուժերի կողմից ալ-Ռակկայի ու հատկապես Պալմիրայի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ գրոհների, մյուս կողմից՝ հյուսիսում քրդական զորամիավորումների կողմից նախատեսվող հարձակման ֆոնին:

Նույն շարքից