Հասարակություն 

Վաշինգտոնը 40 մլն դոլարի օգնություն կհատկացնի Սիրիայի ընդդիմությանը

Վաշինգտոնը լրացուցիչ 40 միլիոն դոլար է հատկացնում Սիրիայի «չափավոր» ընդդիմությանը, որից 15 միլիոնը կհատկացվի զինված խմբավորումներին զինելու համար: Այդ մասին սեպտեմբերի 25-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպման ժամանակ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

Հատկացվող գումարից 15 միլիոն դոլարից ավելին կտրամադրվի կապի և տրանսպորտի միջոցների, սննդամթերքի և զինված ընդդիմության համար անհրաժեշտ այլ ապրանքների համար, 25 միլիոն դոլարից ավելին՝ քաղաքացիական ընդդիմության կարիքների համար, որն աշխատում է պետականության ինստիտուտների ստեղծման ուղղությամբ:

 

Նա նաև հիշեցրել է, որ անցած շաբաթ ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հաստատել է բանաձևը, որը թույլ կտա ԱՄՆ-ին զինել և պատրաստել սիրիական ընդդիմության անդամներին, մասնավորապես՝ «Սիրիական ազատ բանակին»: Այնուամենայնիվ, պետքարտուղարը զգուշացրել է, որ այդ նախագծի իրականացումը «ժամանակ կպահանջի»:

Նույն շարքից