Հասարակություն 

Այգեզարդ-Քաղցրաշեն ճանապարհին «Ваз 2106»-ն ու «Volkswagen Bora»-ն բախվել են իրար. կա 3 զոհ, 3 վիրավոր

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 08։37-ին ահազանգ է ստացվել, որ Այգեզարդ-Քաղցրաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա 2 զոհ, 3 տուժած:

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ մահացածները 3-ն են ու կանայք են, ովքեր մեկնում էին դաշտ՝ գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու: Իսկ ՃՏՊ-ն տեղի է ունեցել Վազ 2106 մակնիշի 13 V V 991 համարանիշի և Volkswagen Bora մակնիշի 99 ՏM 899 համարանիշի ավտոմեքենաների բախման արդյունքում։

Նույն շարքից