Մերձմոսկովյան Գրեբնևսկում իսկական սկանդալ է հասունանում, որի գլխավոր հերոսուհին տեղի դպրոցներից մեկի ուսուցչուհի Դարյա Պ.-ն է: Բանն այն է, որ դպրոցի աշակերտներից մեկը դիմել է տնօրինությանը՝ հայտնելով, որ 26-ամյա ուսուցչուհին «В контакте» սոցցացնում էրոտիկ բնույթի լուսանկարներ է հրապարակում:
Այս մասին իմացել են նաև մյուս ծնողները, ովքեր տնօրինությունից պահանջել են բացատրություններ տալ, թե ինչպես կարող է նման վարք ունեցող մանկավարժը հայտնվել դպրոցում: Նաև պարզվել է, որ երիտասարդ աղջիկը որոշ ժամանակ աշխատել է նաև մանկապարտեզում:
Աղմուկից հետո դպրոցի տնօրենը խոսել է աշակերտների հետ, ովքեր միաբերնա հայտարարել են, որ Դարյան հիանալի ուսուցչուհի է:


