Մարտի 22-ին Նոր Նորք վարչական շրջանում կայացել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը:
Վարչական շրջանում տեղի ունեցած արտակարգ պատահարների և թեժ գծով ստացված հարցերի լուծման վերաբերյալ հաղորդումներին հաջորդել են տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների զեկուցումները կատարված աշխատանքների վերաբերյալ:
Խորհրդակցության ընթացքում վարչական շրջանի ղեկավարը ապրիլի 9-ին կայանալիք համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին ընդառաջ հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ իրականացնել՝ գործընթացում ընդգրկելով մեծ թվով բնակչության, ինչպես նաև պետական և մասնավոր կառույցների ներկայացուցիչներին: Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում լայնածավալ ծառատունկ կազմակերպելու նպատակով մի շարք հանձնարարականներ են տրվել այգում համակարգված աշխատանքներ իրականացնելու և տոնական տրամադրություն ապահովելու համար:
Անդրադառնալով վարչական շրջանի տարածքում իրականացվող սանմաքրման և աղբահանության գործընթացին՝ վարչական շրջանի ղեկավարը պատասխանատուներին հանձնարարել է հետևողական լինել աղբամանների հարակից տարածքում մաքրություն ապահովելու հարցում:
Նոր Նորք վարչակա շրջանի ղեկավարը կարևորել է նաև շինհրապարակների կազմակերպման և սանիտարական նորմերի ապահովման պարտադիր պայմանների ապահովումը՝ հանձնարարելով այս ուղղությամբ խստացված հսկողություն սահմանել:
Նոր Նորք վարչակա շրջանի ղեկավարը կարևորել է նաև շինհրապարակների կազմակերպման և սանիտարական նորմերի ապահովման պարտադիր պայմանների ապահովումը՝ հանձնարարելով այս ուղղությամբ խստացված հսկողություն սահմանել:
Մարտի 27-ին՝ Սուրբ Հարության տոնի կապակցությամբ վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը հանձնարարել է մի շարք ծրագրեր իրականացնել՝ այդ շրջանակներում համերգային ծրագիր կազմակերպելով նաև Նոր Նորք վարչական շրջան-Գեղարքունիքի մարզ համագործակցության համատեքստում: