Բիզնես Գլխավոր Տնտեսություն 

Ռուս–ադրբեջանական ՎՏԲ բանկում կորել են քաղաքացիների աշխատավարձները

analitik.am

Վերջերս տեղեկություններ տարածվեցին, որ ՎՏԲ բանկը  գործատուների կողմից իրենց աշխատակիցներին փոխանցված աշխատավարձներն արդեն մոտ 15 օր է չի տալիս: Գործատուները գումարները վաղուց փոխանցել են, սակայն գումարները ՎՏԲ բանկը դեռ քաղաքացիների քարտային հաշիվներին չի փոխանցել: Աշխատավարձի հույսին ապրող քաղաքացիներն արդեն մոտ 15 օր է հույսով մոտենում են բանկի բանկոմատներին և հուսախաբված հեռանում: Տարակուսանք է առաջացնում այն, թե նման քաղաքականությամբ ռուս – ադրբեջանական ՎՏԲ բանկն ի՞նչ նպատակներ է հետապնդում:

Մեր կարծիքով կա երկու տարբերակ.

1.ՎՏԲ բանկը փորձում է քաղաքացիների աշխատավարձները չտալով վերջիններիս դժգոհությունն ուղղել ՀՀ իշխանությունների դեմ և դրանով ապակայունացնել իրավիճակը ՀՀ-ում:

2. ՎՏԲ բանկում արդեն փող չկա և ուղղակի մեր քաղաքացիների աշխատավարձներն ապօրինի ուշացնելով, դրանք պտտում է բանկում և իր համար որոշակի խնդիրներ լուծում: Սակայն երկրորդ տարբերակի դեպքում հարց է առաջանում, եթե ՎՏԲ բանկում այլևս փող չկա, ապա ի՞նչ է լինելու ՀՀ այն քաղաքացիների գումարները, ովքեր հաշիվներ և ավանդներ ունեն այդ բանկում:

Ակամայից հիշում ենք «Վոլգա Վոլգա»  ֆիլմի հերոսի հանրահայտ արտահայտությունը և նույն խորհուրդը երևի կարելի է տալ ՎՏԲ բանկի հաճախորդներին`«Փրկվեք ով կարող է»:

Նույն շարքից