Lenta.ru կայքի փոխանցմամբ՝ Facebook սոցցանցի հիննադիր Մարկ Ցուկերբերգը սոցցանցի իր էջում հրապարակել է լուսանկար, որում սահնակով սահում է Չինական Մեծ պատի վրայով: Այս լուսանկարը երկու օրում ավելի քան 17 000 «like» է ստացել:
Ներկայումս Ցուկերբերգը զբոսնում է Չինաստանով: Նա ներկա է եղել «Չինաստանի զարգացում-2016» համաժողովին, որը մարտի 20-ին բացվել է Պեկինում: