Rbc.ru կայքի փոխանցմամբ՝ Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով փակվել է Ֆրանսիայի և Բելգիայի սահմանը։
Twitter-ի իր էջում Eurostar-ը հայտնել է, որ չեղյալ է հայտարարվել Բրյուսելի ուղղությամբ բոլոր գնացքների մեկնումը։ Ընկերությունը խորհուրդ է տվել նաև հաճախորդներին չգնալ կայարան:
Հաղորդվում է, որ տեղի ունեցած ահաբեկչական շարքի առնչությամբ ուժեղացվել են Բրյուսելում ՆԱՏՕ-ի գրասենյակի անվտանգության միջոցառումները։