Lenta.ru կայքի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Բելգիայի թագավոր Ֆիլիպին Բրյուսելում ահաբեկչություների հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ:
ՌԴ նախագահը դատապարտել է ահաբեկչությունները Բեգիայի մայրաքաղաքում՝ դրանք անվանելով ոչ մի արդարացում չունեցող բարբարոսական հանցագործություն: Նա նշել է, որ ահաբեկչությունը սահմաններ չունի և սպառնում է ամբողջ աշխարհի ժողովուրդներին: