Հասարակություն 

Օռլեանի կույսի մատանին նոր վեճի առարկա է դարձել

Tass.ru լրատվական կայքի փոխանցմամբ՝ Ժաննա դ'Արկին պատկանած մատանին դարձել է  Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև կռվախնձոր: Երկու երկրները ցանկանում են իրենց մոտ պահել պատմական նմուշը:

Հայտնի է, որ ոսկեջրած արծաթյա մատանին, որը ժամանակին Օռլեանի կույսից խլել էր անգլիացի արքեպիսկոպոսը, անցած ամիս Լոնդոնում կայացած աճուրդի ժամանակ վաճառվել էր 300.000 ֆունտ ստերլինգով:

Սակայն Մեծ Բրիտանիայի կառավարությունը փաստաբանի միջոցով պահանջել է վերադարձնել մատանին:

Նույն շարքից