Ria.ru լրատվական կայքի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ ՌԴ նախագահի ու ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի միջև հանդիպում է տեղի ունենալու:
Ըստ մամուլի խոսնակի՝ Պուտին-Քերի հանդիպման ընթացքում քննարկվելու է հարցերի բավական լայն շրջանակ: Միևնույն ժամանակ Պուտինի խոսնակն ընդգծել է, որ հանդիպումը կայանալու է Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ: