Քաղաքական Միջազգային 

Բելգիայի վարչապետը հայտարարություն է տարածել

Բելգիայի վարչապետ Շարլ Միշելը Բրյուսելում իրականացված ահաբեկչությունների շարքի առնչությամբ հայտարարություն է տարածել:

Նա հաստատել է, որ Բելգիայի մայրաքաղաքում երկու ահաբեկչություն է իրականացվել` օդանավակայանում և մետրոպոլիտենում:

«Այն, ինչից մենք այդքան զգուշանում էինք, իրականացվել է: Մեր երկիրը տուժել է վախկոտների իրականացրած դաժան պայթյուններից», - ասել է վարչապետը:

Վարչապետ Շարլ Միշելը հայտարարել է, որ երկրում ահաբեկչության սպառնալիքի ամենաբարձր աստիճան է հայտարարված:

Նույն շարքից