Միջազգային Քաղաքական 

Ադրբեջանի արտաքին առևտրային շրջանառությունը կրճատվել է 45.5 տոկոսով

Ադրբեջանական լրատվական գործակալության՝ Turan-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտաքին առևտրային շրջանառությունը, 2016 թվականի հունվար-փետրվարին կազմել է 2.2 միլիարդ դոլար:

Այն 45.5 տոկոսով պակաս է 2015 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ։

 
Այս տարվա առաջին երկու ամսվա ընթացքում արտահանվել են 1 միլիարդ 223.4 միլիոն դոլարի ապրանքներ, ինչը 47.6 տոկոսով պակաս է նախորդ տարվա առաջին երկու ամիսների համեմատ։
 
Արտահանման մեջ նավթի, նավթամթերքի և բնական գազի տեսակարար կշիռը կազմել է 85.7 տոկոս։ Մասնագետների հաշվարկներով՝ երկու ամսում ոչ նավթային ապրանքների արտահանումը կազմել է 175.3 միլիոն դոլար, ինչը 177.3 միլիոնով զիջում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Նույն շարքից