Spletnik.ru կայքի փոխանցմամբ՝ Քիմ Քարդաշյանը Ինստագրամի իր էջում հայտնել է, որ իրեն հաջողվել է նիհարել 19 կգ-ով:
Հեռուստաաստղը միշտ էլ լուրջ է վերաբերվել իր արտաքինին, դրա համար էլ որդու՝ Սեյնթի ծնվելուց անմիջապես հետո սկսել է ինտենսիվորեն պարապել և սահմանափակել է սննդակարգը:
Վերջերս Քիմը հայտնել էր որ 13 կգ–ով նիհարել է, հիմա էլ եւս 6 կիլոգրամից է ազատվել:
