Հասարակություն 

Ուկրաինացի նախկին լրագրողը հարձակվել Է Քիմ Քարդաշյանի վրա

 Ուկրաինացի նախկին լրագրող Վիտալի Սերդյուկը, որը հայտնի է հոլիվուդյան հանրահայտ դերասանների վրա կատարած իր հարձակումներով, այս անգամ հարձակվել է ամերիկուհի ֆոտոմոդել եւ դերասանուհի Քիմ Քարդաշյանի վրա:

 

Քիմն իր ամուսնու՝ հայնի ռեփ-կատարող Քանյե Ուեստի ուղեկցությամբ ժամանել էր Փարիզում Նորաձեւության շաբաթվա ցուցադրություններից մեկին:

 

Դուրս գալով ավտոմեքենայից, Քիմը հայտնվել Է երկրպագուների շրջապատման մեջ: Նրանց թվում է եղել նաեւ սկանդալային Վիտալի Սերդյուկը, ով բռնել Է Քարդաշյանի մազերից եւ փորձել գետին տապալել նրան: Սակայն թիկնապահներն իսկույն նետվել են լրագրողի վրա եւ վտանգազերծել:

 

Սա Սերդյուկի արդեն առաջին սկանդալային արարքը չԷ: Այսօրինակ հարձակումներ նա կատարել է այնպիսի աստղերի վրա, ինչպիսիք են Լեոնարդո դի Կապրիոն, Ուիլ Սմիթը, Բրեդ Փիթը եւ Ջենիֆեր Լոպեսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նույն շարքից