Քաղաքական 

Ահաբեկիչների թիրախ բելգիական օդանավակայանում Կալաշնիկովի ինքնաձիգ է հայտնաբերվել

 

Ինչպես հայտնում է բելգիական RTBF հեռուստաընկերությունը ահաբեկիչների թիրախ դարձած Բրյուսելի միջազգային օդանավակայանում Կալաշնիկովի ինքնաձիգ է հայտնաբերվել:

Հիշեցնենք, որ առավոտյան Բելգիայի մայրաքաղաքում առնվազն 3 պայթյուն է որոտացել, իսկ որոշ տեղեկություններով պայթյունների թիվը հասնում է 5-ի: Վերջին տեղեկություններով, օդանաակայանում ահաբեկչության արդյունքում զոհերի թիվը հասնում է 11-ի, իսկ մետրոյում՝ 15-ի:

Բելգիական իշխանություններն արդեն կատարվածին պաշտոնապես ահաբեկչություն որակավորումն են տվել, որի պատասխանատվությունը ստանձնել է Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը:

Նույն շարքից