Ria.ru լրատվական կայքի փոխանցմամբ՝ Բելգիան փակել է Թուրքիայում իր դիվանագիտական առաքելությունները։
Բրյուսելում իրականացված ահաբեկչություններից հետո փակվել են Անկարայում Բելգիայի դեսպանատունը և Ստամբուլում Բելգիայի գլխավոր հյուպատոսությունը։
Հայտնի է նաև, որ Թուրքական Turkish Airlines ավիաընկերությունը մինչև ուրբաթ չեղյալ է հայտարարել բոլոր չվերթները դեպի Բրյուսել։