Analitik.am-ի հետ զրույցում Բելգիայում ՀՀ դեսպանատնից հայտնում են, որ երկրում առավոտյան տեղի ունեցած պայթյուններից հետո արտակարգ դրության ամենաբարձր մակարդակ է հայտարարվել: Մեզ հայտնեցին, որ զոհերի թիվը կա, բայց դեռ հայտնի չէ հայեր կան թե՝ ոչ: Աշխպատանքներ են տարվում դա պարզելու համար, դեսպանատունը մշտական կապի մեջ է ճգնաժամային կենտրոնի և ՀՀ արտգործնախարարության հետ: Դեսպանատնից նաև հայտնեցին, որ որոտացել է ընդհանուր առմամբ 4 պայթյուն՝ 2-ը՝ օդանավակայանում և մեկական պայթյուն մետրոյի տարբեր կայարաններում:
Բելգիայում ՀՀ դեսպանատնից ինֆորմացիա են հայտնում կատարված ահաբեկչությունների մասին